211652_close_icon
views-count27216 դիտում article-date 20:19 28-07-2014

Սևանի ճանապարհին Mercedes մեքենան աղջիկներն օգտագործում են, որպես «կկվի ժամացույց». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում է համարվում նաև այն, երբ ուղևորները ավտոմեքենայի տանիքից իրենց գլուխներն ու մարմինը դուրս են բերում: Դա համարվում է ուղևորների փոխադրամիջոցի շահագործման կանոնների խախտում, ինչի համար վարորդն ու ուղևորը ճանապարհային ոստիկանի կողմից կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության, սակայն ՃՈ-ին ավելի շատ անհանգստացնում է այն հանգամանքը, որ շատ քաղաքացիներ չեն մտածում իրենց անվտանգության մասին, և «կկվի ժամացույցի» նման արագընթաց մայրուղիներում գլուխները դուրս են հանում: Այսօր՝ հուլիսի 28-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սևան-Երևան ավտոճանապարհին լուսանկարներ և տեսանյութ է արել, որով երևում է, թե ինչպես է Mercedes մակնիշի 34 NV 878 համարանիշի ավտոմեքենայի տանիքից 2 աղջիկներ «կկվի» նման դուրս հանում գլուխները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր