211652_close_icon
views-count49097 դիտում article-date 23:28 26-12-2014

Աշխարհի ամենագեղեցիկ աղջիկներն, ովքեր մասնակցել են հայկական ծագում ունեցող Գեղեցկության եւ Նորաձեւության մրցույթ-փառատոնին. ֆոտոշարք

Երբ 2009 թվականին առաջին անգամ Հայաստանում Աշոտ Խաչատրյանի կողմից կազմակերպվեց եւ անցկացվեց Միջազգային Գեղեցկության եւ Նորաձեւության մրցույթ-փառատոն,շատերն թերահավատորեն էին մոտենում եւ կասկածում հետագա գործունեությանն ու ճակատագրին: Սակայն շատ կարճ ժամանակահատվածում այն դարձավ Աշխարհում ամենահեղինակավոր եւ ճանաչված մրցույթ-փառատոնը և զբաղեցրեց իր ուրույն տեղն Համաշխարհային Գեղեցկության եւ Նորաձեւության ասպարեզում: Այժմ արդեն այդ հեղինակավոր մրցույթ-փառատոնին մասնակցելու համար, շատ երկրներում կազմակերպվում եւ անցկացվում է ազգային մրցույթներ եւ նոր միայն հաղթողներն իրավունք են ստանում մասնակցելու ‘’Միսս 7 Մայրցամաք’’, ‘’Աշխարհի Ֆոտոմոդել’’, ‘’Աշխարհի Արքայադուստր’’ Հեղինակավոր Միջազգային Գեղեցկության եւ Նորաձեւության մրցույթ-փառատոններին: Հպարտությամբ պետք է նշել,որ հայկական ծագում ունեցող այդ մրցույթ-փառատոններին մասնակցում են ‘’Միսս Աշխարհ’’, ‘’Միսս Տիեզերք’’,’’Միսս Ինտերնացիոնալ’’,’’Թոփ Մոդել Աշխարհ’’,’’Բեսթ Մոդել Աշխարհ’’,’’Միսս Տուրիզմ Ինտերնացիոնալ’’ եւ այլ հեղինակավոր մրցույթների հաղթողներ եւ մասնակիցներ: Այսպես օրինակ` ‘’Միսս 7 Մայրցամաք’’-2013 Միջազգային Գեղեցկության եւ Նորաձեւության մրցույթ-փառատոնի հաղթող է դարձել ‘’Միսս Աշխարհ Լատվիա’’-2010,’’Միսս Աշխարհ’’ -2011 մրցանակակիր Ալիսա Միշկովսկայան: 1-ին տեղն է զբաղեցրել ‘’Միսս Տիեզերք Էստոնիա’’-2013, ‘’Միսս Տիեզերք’’-2013 մասնակից Մադլի Վիլսարն: 2-րդ տեղն է զբաղացրել “Միսս Տիեզերք Ռումինիա”-2012,”Միսս Տիեզերք”-2012 մասնակից Դելիյա Դուչա Մոնիկան: “Միսս 7 Մայրցամաք”-2014-ին հաղթող է ճանաչվել Կատարինա Սիկինիոտիսն,”Միսս Աշխարհ Պորտուգալիա”-2014-ի հաղթողն, “Միսս Աշխարհ”-2014 Պորտուգալիայի մասնակից թեկնածուն, Թոփ 7 է մտել “Միսս Տիեզերք Բուլղարիա”,”Միսս Տիեզերք”-2013 մասնակից բուլղարուհի Վենետա Կրուստեւան եւ այլն: Պետք է ավելացնել նաեւ, որ հայազգի Գեղեցկուհի Անիյա Մովսիսյանն այս պահին ”Համաշխարհային Գեղեցկության եւ Նորաձեւության Լիգա”-ի կողմից ներկայացնում է Հայաստանն “Միսս Տուրիզմ Ինտերնացիոնալ” [url=http://beautycontest.andaman.com.my/]Միջազգային մրցույթին[/url], որտեղ մասնակցում են աշխարհի 63 երկրների ներկայացուցիչներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր