ԻՊ զինյալները Պալմիրայում ոչնչացրել են հնագույն 6 արձան. ֆոտոշարք
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Պալմիրայում ոչնչացրել են հնագույն 6 արձան, այդ թվում` «Առյուծ Ալլաթը»:
Սիրիայի հնությունների և թանգարանների դեպարտամենտի տնօրենը հայտարարել է, որ առյուծի արձանի ոչնչացումը, Պալմիրայի պատմական ժառանգության դեմ երբևէ իրականացված ամենածանր հանցագործությունն է:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը: Ծայրահեղականներն արդեն ոչնչացրել են մշակույթի ավելի քան 50 պատմական հուշարձան: