ԻՊ զինյալները Պալմիրայում բանտ են պայթեցրել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սիրիական Պալմիրա քաղաքում բանտ են պայթեցրել:
Զինյալների խոսքով՝ բանտը խորհրդանշում է երկրի նախագահ Բաշար Ասադի եւ նրա հոր ռեժիմի հանցագործությունները, այդ պատճառով են որոշել են ձերբազատվել դրանից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հնագույն քաղաքը գրավելուց հետո զինյալները բաց էին թողել կալանավորներին: Որոշներին էլ իրենց հետ տարել էին քաղաքը լքած կառավարական զորքերը: