ԻՊ-ի զինյալները Պալմիրայում եւս մեկ տաճար են պայթեցրել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքում պայթեցրել են I դարում կառուցված Բելի տաճարը: Սիրիական իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ տաճարը զգալի վնասվել է, իսկ թե որքան՝ պարզ չէ: Տեղացիներից մեկի խոսքով էլ՝ տաճարից կանգուն է մնացել մի պատը միայն:
Հիշեցնենք՝ օգոստոսի 23-ին էլ ջիհադականները պայթեցրել էին Բաալ-Շամինի հնագույն տաճարը: Իսլամիստների բարբարոսությունը քննադատել էին միջազգային կառուցները: