ԻՊ զինյալները Պալմիրայում 2 դամբարան են պայթեցրել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Պալմիրայում մահմեդական հնագույն 2 դամբարան են պայթեցրել: Տեղեկությունը հաստատել է հուշարձանների պահպանության սիրիական գերատեսչությունը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ զինյալները պայթուցիկներ են տեղադրել Պալմիրայի հնագույն դամբարանի շրջակայքում: