Թուրքիայում պաշտպանության նախարար կնշանակեն Էրդողանի կուսակցությունից
Թուրքիայի պաշտպանության նախարարի պաշտոնի համար առաջադրվել է 2 թեկնածու՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, գրում է Milliyet պարբերականը՝ հղում անելով կառավարության իր իրազեկ աղբյուրներին:
Նրանք Ալլասլան Քավաքլըօղլուն և Մահիր Ունալն են: Առաջինը նախկինում Էրզինջան և Զաքարիա նահանգների ղեկավարի տեղակալի պաշտոնն է զբաղեցրել, երկար տարիներ աշխատել Թուրքիայի ՆԳՆ-ում, այնուհետ՝ նախարարների կաբինետում:
Երկրորդն ընդամենը Թուրքիայի ազգային անվտանգության ակադեմիայի շրջանավարտ է և 2004 թվականից եղել է «Արդարություն և զարգացում» կուսակցության նախընտրական քարոզարշավներում ռազմավարական խորհրդատու: