Ընտրություններին ակտիվորեն ձայներ հավաքած մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանին կնշանակեն դպրոցի տնօրեն. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանին, որը Գալուստ Սահակյանի հարսն է և ընտրություններին ակտիվորեն ձայներ էր հավաքում ամուսնու՝ Սրման Սահակյանի համար, առաջիկայում կնշանակեն Երևանի Պ. Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցի տնօրեն:
Դպրոցի ներկայիս տնօրեն Գրիգոր Սաֆարյանը, որը նաև մաթեմատիկայի ուսուցիչն է, շատ սիրված է ուսուցիչների և աշակերտների կողմից, և նրա փոխարեն Արման Սահակյանի կնոջ նշանակման լուրերը առաջացրել են դպրոցի ուսուցիչների խորը վրդովմունքը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]