211652_close_icon

Եվրահանձնաժողովը պատրաստ է Հունաստանին տեխնիկական աջակցություն ցուցաբերել

views-count1225 դիտում article-date 11:14 03-07-2015
Հունաստանում կիրակի՝ հուլիսի 5-ին անցկացվելիք հանրաքվեից հետո, եթե շարունակվեն բանակցությունները, ապա Եվրոպական հանձնաժողովը տեխնիկական աջակցություն կցուցաբերի Հունաստանին: Այդ մասին գերմանական Die Welt պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը: Նա նաև նշել է, որ դրա համար իրենց անհրաժեշտ է հունական կառավարության ռազմավարության վստահությունը ունենալը: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ցիպրասը ցանկանում է հանրաքվեից հետո 48 ժամվա ընթացքում միջազգային վարկատուների հետ կնքել համաձայնագիրը:

Նմանատիպ նյութեր