18347 դիտում
15:28 02-07-2015
Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային ոստիկանության նոր պետ է նշանակել
Այսօր՝ հուլիսի 2-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ա. Հակոբյանը նշանակվել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ստորև ներկայացնում է Ա. Հակոբյանի ինքնակենսագրական տվյալները՝ վերցված [b]police.am[/b] կայքից.
Ծնվել է 1974 թ. մարտի 7-ին, Երևան քաղաքում:
1996 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1996 թ. հոկտեմբերից մինչև 1999 թ. հունվար ամիսը ծառայել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության քննչական բաժնում՝ որպես քննիչ,
16.01.1999-01.12.2007 թթ.` աշխատել է ՀՀ զինվորական դատախազությունում՝ ՀԿԳ քննիչի պաշտոնում,
01.12.2007-23.06.2008 թթ.` ՀՀ ՊՆ 55555 զորամասի հրամանատարի տեղակալ-Ստեփանակերտի քննչական բաժնի պետ,
23.06.2008-24.01.2011 թթ.` ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ,
24.01.2011-18.10.2011 թթ.` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի վարչական ապարատի ավագ սպա,
19.11.2011-07.11.2011 թթ.` ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ:
ՀՀ ոստիկանության պետի 2011 թ. նոյեմբերի 7-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնին:
ՀՀ ոստիկանության պետի 2015 թ. հուլիսի 2-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության պետի պաշտոնին:
Պարգևատրվել է`
ՀՀ Նախագահի 2014 թ. հրամանագրով՝ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով,
ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ոստիկանության պետի հրամաններով՝ մարտական զենքերով,
ՀՀ ոստիկանության պետի, ՀՀ պաշտպանության և արդարադատության նախարարների, ՀՀ գլխավոր դատախազի, ՌԴ ՆԳ նախարարի ու այլ գերատեսչությունների պարգևներով:
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:
[img]/ups/images/0779634001435837135546582.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
18196 դիտում
09:42 21-10-2015
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը անձնագրային և վիզաների վարչության նոր պետ է նշանակել
17498 դիտում
22:36 13-05-2015
Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության իրավաբանական վարչության նոր պետ է նշանակել