Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության իրավաբանական վարչության նոր պետ է նշանակել
Այսօր՝ մայիսի 13-ին, ՀՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով իրավաբանական վարչության նախկին պետ Մերուժ Հակոբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ըստ տեղեկությունների նշանակվել է ոստիկանության աշխատակազմի ղեկավար:
[img]/ups/images/0073000001431542376892045.jpg[/img]
Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյան
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի