93775 դիտում
19:27 01-07-2015
Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 2 Mercedes-ները և սիրված և ճանաչված երգիչ Սպիտակցի Հայկոյի BMW X6-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հուլիսի 1-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վարչական շենքի հարևանությամբ բախվել են 51-ամյա Ռուբիկ Մելիքյանի վարած Mercedes մակնիշի 34 CP 684 համարանիշի, 43-ամյա Հայկ Ղևոնդյանի վարած BMW X6 07 ԼP 700 համարանիշի և 36-ամյա Աշոտ Համբարյանի վարած Mercedes մակնիշի 34 QP 858 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` բախման հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ վթարի մեղավորը եղել է Mercedes մակնիշի 34 CP 684 համարանիշի ավտոմեքենայի վարորդը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները և «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Ժամանլ են նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կոմունալ ծառայության աշխատակիցները, ովքեր սպասում են, որպեսզի մեքենաները վթարի վայրից հեռացվեն, որ իրենք մաքրեն տարածքը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ BMW X6-ի վարորդը սիրված և ճանաչված երգիչ Սպիտակցի Հայկոն է եղել:
Վթարի վայրում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Արմեն Կոնջորյանը, ում կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+