Գիտնականները ստացել են Շան համաստեղության աստղային կուտակման լուսանկարը
Եվրոպացի գիտնականները ստացել են Շան համաստեղությունում գտնվող աստղային կուտակման՝ NGC 2367-ի ամենահստակ լուսանկարը: NGC 2367-ը Երկիր մոլորակից գտնվում է 7 հազար լուսային տարվա հեռավորության վրա:
Աստղագետների համար այն հետաքրքիր է նրանով, որ աստղերի ծնունդը տեղի է ունենում միաժամանակ: Այսօր գիտնականները հակված են մտածելու, որ Արեգակն առաջացել է նման կուտակման մեջ եւ մի քանի միլիոն տարի անց դուրս նետվել դրանից: