Նավթի համաշխարհային գները նվազել են Հունաստանի հնարավոր դեֆոլթի ֆոնին
Նավթի համաշխարհային գները Հունաստանի ճգնաժամի էլ ավելի սրացման հետ կապված նվազել են: Այդ են վկայում առևտրի բորսաների տվյալները:
Այսօր առավոտյան Մոսկվայի ժամանակով ժամը 07:25-ի դրությամբ Brent էտալոն նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,73%-ով՝ մինչև .04՝ 1 բարելի դիմաց: WTI-ի գինը՝ 1,13%-ով՝ մինչև ,8:
Նախօրեին Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատեց, որ Հունաստանից չի ստացել վճարվելիք 1,5 մլրդ եվրոն, իսկ հուլիսի 5-ին Հունաստանում կանցկացվի հանրաքվե՝ միջազգային վարկատուների առաջարկած ծրագրի վերաբերյալ:
Երեկ նաև Fitch միջազգային վարկանիշային կազմակերպությունը նվազեցրեց Հունաստանի վարկային ցուցանիշըտ մինչև CC-ի (հնարավոր դեֆոլթի աստիճան) այն բանից հետո, երբ վարկատուների և Աթենքի միջև բանակցությունները ձախողվեցին: