Նավթի համաշխարհային գները նվազել են ԱՄՆ-ում հումքի պաշարների ավելացման ֆոնին
Նավթի համաշխարհային շուկայում գնանկում է արձանագրվել, ինչը պայմանավորված է ԱՄՆ-ում նրա հումքի պաշարների նվազման մասին տեղեկություններով, հաղորդում է Ria Noovosti-ն։
Այսօր առավոտյան Brent նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում նվազել է 0,17 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 69.83 ԱՄՆ դոլար։
Նյու Յորքի Nymex բորսայում WTI-ի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.03 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 64.45 ԱՄՆ դոլար։
Ամերիկյան նավթի ինստիտուտի տվյալներով՝ նախորդ շաբաթ այդ երկրում նավթի պաշարներն ավելացել են 4.75 մլն բարելով։ Իսկ վելուծաբանները կանխատեսել էին ընդամենը 1.6 մլն բարելի նվազում։