Նավթի գները նվազել են OPEC-ի քվոտաների հնարավոր բարձրացման կանխատեսումների ֆոնին
Նավթի համաշխարհային գները նվազել են OPEC-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) հերթական նիստին ընդառաջ, որը տեղի է ունենալու հունիսի 5-ին, Վիեննայում:
Bloomberg-ի փոխանցմամբ՝ ներդրողները մտահոգված են մի շարք բանկերի, ինչպիսիք են՝ Barclays-ը և Morgan Stanley-ն, կանխատեսումներով, որը վերաբերում է OPEC-ի նավթային քվոտաների բարձրացմանը:
Այսօր առավոտյան Brent նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE FUTURES բորսայում նվազել է 0,61%-ով և կազմել $65,1՝ 1 բարելի դիմաց: WTI-ը NYMEX բորսայում նվազել է 0,7%-ով և կազմել $60.83՝ 1 բարելի դիմաց: