1992 դիտում
17:11 30-06-2015
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներրը ոչինչ չասացին եւ գնալով Ազատության հրապարակ` խոստացան կրկին վերադառնալ
Բաղրամյան պողոտայում այնտեղի ակտիվի հետ մոտ երեք ժամ տեւած քննարկումից հետո «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներրը կիկին ոչինչ չասացին:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, քննարկումից հետո ասացին, որ այս պահին ոչինչ չեն կարող ասել եւ խոստացան որոշ ժամանակ անց կրկին վերադառնալ Բաղրամյան պողոտա: Իսկ Բաղրամյան պողոտայի ակտիվից Սուրեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հետագա մարտավարությունը դեռ քննարկման փուլում է:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում:
Նշենք, որ արդեն յոթերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
2882 դիտում
20:29 29-06-2015
Ի՞նչ խաղ են խաղում. Բաղրամյան պողոտան լքած «Ոչ թալանին» նախաձեռնության անդամը հիմա էլ չի բացառում հետ վերադառնալ
1091 դիտում
19:10 14-05-2020
Շնորհակալ եմ մեղադրողներին, որ այնքան ազնիվ գտնվեցին ու չասացին այն, ինչի հետ համաձայն չէին. Լուսինե Սահակյան
Այս բաժնից
352 դիտում
16:24 15-11-2024
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ինկվիզիցիա են կատարում, մեղադրանքում նրան վերագրված գործողություն չկա. փաստաբան