211652_close_icon

Ի՞նչ խաղ են խաղում. Բաղրամյան պողոտան լքած «Ոչ թալանին» նախաձեռնության անդամը հիմա էլ չի բացառում հետ վերադառնալ

views-count3017 դիտում article-date 20:29 29-06-2015
Բաղրամյան պողոտան լքած եւ Ազատության հրապարկում հաստատված «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը հիմա էլ չի բացառում` հետ վերդառնալ Բաղրամյան պողոտա: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի թղթակիցը, նա չբացառեց, որ Բաղրամյան պողոտայի եւ Ազատության հրապարակի ակտիվիստները միանան: Նրա խոսքով, այնտեղ իրենց ընկերներն են:Դիտարկմանը, թե` որքանով է նպատակահարմար Բաղրամյան պողոտայի եւ Ազատության հրապարկում բաժանված պայքարելը, ակտիվիստը ասաց, թե որքան շատ պայքարի օջախներ լինեն, այնքան արձագանքը մեծ կլինի: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ Բաղրամյան պողոտայից` երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: Նշենք, որ արդեն յոթերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր