211652_close_icon
views-count2602 դիտում article-date 19:32 29-06-2015

«Ոչ թալանին» նախաձեռնող խումբը հանդիպման վայրը նորից փոխեց` Կոմիտասի արձանի մոտից տեղափոխվելով Ազատության հրապարակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Ոչ թալանին» նախաձեռնող խումբը թեեւ այսօր ժամը 19.00-ին Կոմիտասի արձանի մոտ հանրային քննարկում էր հրավիրե, բայց այն կրկին տեղափոխվեց Ազատության հրապարակ: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ներկա պահին քննարկումներ են ընթանում, իսկ Վաղինակ Շուշանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Բաղրամյան պողոտայում պայքարը արդեն քաղաքականացվել է, իսկ իրենց պյաքարը եղել է եւ շարունակում է է մնալ էլեկտրաէներգիայի թանկացված սակագնի չեղարկումը: Նշենք, որ թեեւ Բաղրամյան պողոտան էլ նախորդ օրերի նման բազմամարդությամբ աչքի չի ընկնում, Ազատության հրապարակում ցուցարարների թիվն ավելի քիչ է: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ Բաղրամյան պողոտայից` երթեւկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: Նշենք, որ արդեն յոթերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։ Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր