729 դիտում
10:12 30-06-2015
Վիճաբանություն Վանաձորի Հալաբյան փողոցում
Հունիսի 28-ին, ժամը 13.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում, ձախ ակնակապիճի սալջարդ այրունազեղումով, գլխի գագաթային շրջանի սալջարդ, ձախ այտոսկրի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1996 թ. ծնված Կարապետ Պ.-ն և հայտնել, որ նշված վնասվածքները ստացել է հունիսի 26-ին Հալաբյան փողացում ծեծի ենթարկվելու հետևանքով:
Մեկնած օպերատիվ խմբին Կարապետ Պ.-ն հաղորդում է տվել, որ վնասվածքները ստացել է հունիսի 26-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Վանաձորի Հալաբյան փողոցի սկզբնամասում գտնվող բենզալցակայանի մոտ վիճաբանության ժամանակ անհայտ 4 անձանց կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով:
Կարապետ Պ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 21.00-ին, պարզվել է, որ Կարապետ Պ.-ին վնասվածքները պատճառել է 1997 թ. ծնված Գառնիկ Պ.-ն:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
9719 դիտում
12:34 12-05-2014
Նոր մանրամասներ՝ Հալաբյան փողոցում երեկ տեղի ունեցած վրաերթ-վթարից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1009 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1357 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1171 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան