22910 դիտում
01:28 27-05-2014
Արտակարգ իրավիճակ Հալաբյան փողոցում. փրկարարները կենդանաբանական այգու աշխատակիցների հետ մեծ դժվարությամբ արջին տեղափոխեցին գազանանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Երեկ՝ մայիսի 26-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի թիվ 22/1 հասցեում արջ է նկատվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը Լևոն Շահինյանի գլխավորությամբ և թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով:
Ժամանել է նաև թիվ 16 փրկարարական ջոկատը Սարգիս Բիձյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջ փրկարարներին օգնության են հասել նաև Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները տնօրենի գլխավորությամբ, ովքեր մեծ դժվարությամբ կարողացան արջին վնասազերծել և պարանի օգնությամբ արջին մտցրեցին վանդակը և կենդանաբանական այգու աշխատակիցները նրան տեղափոխեցին կենդանաբանական այգի:
Տեղում էին նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի և շտապօգնության բրիգադները:
***
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ արջը պատկանում է ԱԺ պատգամավոր, «Ծաղիկ Ռուբո» մականվամբ Ռուբեն Գևորգյանին: [b]SHAMSHYAN.com[/b]-ը փորձում է հեռախոսով կապ հաստատել պատգամավորի հետ՝ լուրի իսկությունը ճշտելու համար, սակայն նրա հեռախոսն անհասանելի է:
Այսօր՝ մայիսի 27-ին [b]SHAMSHYAN.com[/b]-ին էր զանգահարել Հրաչ անունով մի տղամարդ և հայտնում էր, որ արջը ինքը գնել է «Ծաղիկից» և այն պատկանում է իրեն: Մեր ճշտող հարցին, թե «Ծաղիկ» ասեով ու՞մ նկատի ունեք, նա պատասխանեց՝ «սարերում ծաղիկների միջից եմ գտել» :
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+