211652_close_icon
views-count874 դիտում article-date 19:26 29-06-2015

Ջոն Լենոնի «In His Own Write» գիրքը կվերածեն թատերականացված շոուի

Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն` հղում անելով «The Guardian»-ին, լեգենդար «The Beatles»-ի հիմնադիրներից մեկի` Ջոն Լենոնի «In His Own Write» գիրքը կվերածեն թատերականացված շոուի: Հրատարակությունն իր մեջ պարունակում է երաժշտի հեգնական բանաստեղծությունները, նկարները, կատակներն ու ծաղրանկարները: բեմադրությունը կներկայացնեն Էդինբուրգի արվեստների փառատոնին 2015-ի օգոստոսին: Շոուին մասնակցելու համար հրավիրել են երեք դերասանների, ովքեր անբողջությամբ կընթերցեն գիրքը բեմից: Լեոնին այրին` Յոքո Օնոն մտադիր է ժամանել Շոտլանդիա, որպեսզի դիտի փորձերը կամ պատրաստի բեմադրությունը:

Նմանատիպ նյութեր