211652_close_icon
views-count1706 դիտում article-date 13:11 23-08-2014

Ջոն Լենոնի առաջին ինքնանկարը 5 մլն դոլարով աճուրդի է հանվել

The Beatles լեգենդար ռոք-խմբի հիմնադիրներից մեկի՝ Ջոն Լենոնի առաջին ինքնանկարն աճուրդի է հանվել բրիտանական Cooper's Own աճուրդի տան կողմից: Ինչպես հայտնում է Metro պարբերականը, նկարի մեկնարկային գինը սահմանվել է 5 մլն դոլար: Էքսպրեսիոնիստական այդ դիմանկարը սև և կարմիր գուներանգների մեջ է:1970-ականներին նկարը Sotheby’s-ի աճուրդից գնեց ամերիկացի մի միլիոնատեր: Այժմ այն արդեն վերավաճառվում է: Ջ. Լենոնը նկարը ստեղծել է 1958 թվականին, երբ սովորում էր Լիվերփուլի գեղարվեստական քոլեջում: Ինչպես նշում է թերթը, այդ ժամանակաշրջանը լավ և վատ իմաստով նշանակալի է եղել Լենոնի համար, քանի որ հենց նույն տարում ավտովթարից մահացել է նրա մայրը, ինչը ծանր հետք է թողնում ապագա երաժշտի վրա: Նույն ժամանակահատվածում նա հանդիպում է իր ապագա կնոջը՝ Սինտիային, ինչպես նաև իր առաջին ելույթներն ունենում Quarrymen խմբում՝ Փոլ Մաքքարթնիի և Ջորջ Հարիսոնի հետ: «Սա յուրահատուկ նկար է: Նման նկարները շատ հազվադեպ են աճորդի հանվում»,-նշում է Cooper’s own-ի տնօրեն Լուիզա Քուփերը:

Նմանատիպ նյութեր