11282 դիտում
15:21 31-10-2016
Պուտինը Սիրիայի ահաբեկիչներին կոչնչացնի «Պալտուս»-ի միջոցով. The Sunday Times
Սիրիա ուղևորված ռուսական «Ծովակալ Կուզնեցով» ավիակրին ուղեկցող մարտական խմբին են միացել ռուսական 3 ստորջրյա նավեր՝ զինված «Կալիբր» նորագույն թևավոր հրթիռներով, գրում է The Sunday Times թերթը։
Թերթն ընդգծում է, որ այդ լուրը մտահոգություն է առաջացրել ՆԱՏՕ-ի մոտ։ Կառույցում ենթադրում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է Հալեպին վերջնական ավերիչ հարվածը հասցնելու հրաման արձակել։
Ըստ թերթի՝ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը հետևել են ռուսական «Պալտուս» 877 նախագծի դիզելային-էլեկտրական ստորջրյա նավին և «Շչուկա-Բ» 971 նախագծի ատոմային 2 նավերի։ Այժմ ավիակիրն ու նրան ուղեկցող մարտական խումբը գտնվում են Հյուսիսային Աֆրիկայի ափերի մոտ, փոխանցում է Russia Today-ը։
Բրիտանական կառավարության բարձրստիճան աղբյուրը թերթին ասել է. «Մենք գիտակցում ենք, որ Պուտինը խաղում է մեր մկանների առաջ։ Այդ քայլը կարելի է ձևակերպել այսպես՝ տեսեք, թե որքան հեռու կարող եմ ես գնալ, իսկ դուք նույնիսկ չեք պատասխանի դրան»։
Նմանատիպ նյութեր
3542 դիտում
21:19 10-09-2014
Քենդալ Ջեները The Sunday Times Style ամսագիրն է զարդարել. ֆոտոշարք
7571 դիտում
20:11 30-10-2016
Ռուսաստանը թևավոր հրթիռներով սուզանավեր է ուղարկել Սիրիա. The Sunday Times
5326 դիտում
23:13 24-09-2017
Մեծ Բրիտանիան անօդաչուներ է գնել, որոնք չեն կարող թռչել անձրևի ժամանակ. Sunday Times
Այս բաժնից
826 դիտում
20:57 25-01-2025
Լիբանանի բանակը Իսրայելին մեղադրել է երկրի տարածքից զորքերը դուրս բերելը ձգձգելու մեջ
943 դիտում
19:12 25-01-2025
Սուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել
844 դիտում
16:02 25-01-2025
95 տարեկանում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը