9501 դիտում
13:59 29-06-2015
Շենգավիթի դատավորի «միսիան» ոչ թե արդար ապրելն է, այլ դրա տակ մարդկանց «քցելը»
Հունիսի 26-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/26/57773/]հրապարակել [/url]էր, որ Արդարադատության խորհուրդը պատրաստվում է քննարկել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին կարգապահական տույժի ենթարկելու հարցը։
Տպավորություն էր, որ դատական համակարգը քաղաքական կամք է դրսևորում` ինքնամաքրվելու, բայց, դեռևս մեզ համար անհայտ պատճառներով, խորհուրդը կարճեց Բարսեղյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը:
Պատճառներին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը դեռ կանդրադառնա, սակայն առայժմ ներկայացնենք սուրբ դատավորի վերաբերյալ ոչ այնքան սուրբ փաստերին: Ի դեպ, նրա մասին ոչ այնքան սուրբ փաստերն առկա են հենց Դատալեքսում:
Մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ Դատալեքսում առկա են 4 դատական գործեր, որոնցով պատասխանող է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը: Մասնավորապես, մեկ գործով քաղաքացի Էդգար Յուրիկի Մնացականյանը, դիմելով դատարան, հայտնել է, որ իր և պատասխանող Իշխան Բարսեղյանի միջև 22.01.2014 թվականին կնքվել է փոխառության պայմանագիր, ըստ որի վերջինս հայցվորից ստացել է 35000 ԱՄՆ դոլար և պարտավորվել է այն վերադարձնել մինչ 22.06.2014 թվականը, սակայն պարտավորության ժամկետը լրացել է, բայց պատասխանողը հրաժարվում է այն կատարելուց:
Ելնելով վերոգրյալից՝ խնդրել է պատասխանող Իշխան Արամայիսի Բարսեղյանից հօգուտ իրեն բռնագանձել 35.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսները` սկսած 23.06.2014թ. մինչև պարտավորության դադարման օրը:
Թե հետո ինչ մեթոդներ է գործի դրել դատավոր Բարսեղյանը, բայց հայցվորն, ի վերջո, հետ է վերցրել իր հայցադիմումը և գործը կարճվել է: Մեր տեղեկություներով Բարսեղյանը փոձել է, ժողովրդի լեզվով ասած, քցել պարտատիրոջը, սակայն հասկանալով, որ համը դուրս է գալիս ու տուժողը դիմել է դատարան, արագ միջոցներ է ձեռնարկել:
Ի դեպ, այս սուրբ դատավորի վերաբերյալ բոլոր գործերը փողի հետ են կապված: Դրանց հերթով կանդրադառնանք այլ հրապարակումներում: Բայց երկու բառով ուզում ենք անդրադառնալ երևույթի բարոյական կողմին: Ինչպես է դատական համակարգը հանդուրժում դատավորի այս տեսակը, ով ինքը կոչված է արդարադատույուն իրականացնել, սակայն հենց ինքը անարդարություններով հարուստ կեսակերպ է վարում` վկան այն դատավարությունները, որոնք բոլորն էլ նույնաբովանդակ են` փողի, քցելու հետ կապված են: Դատավորի, որի իրավագիտակցությունը ընդամենն այնքան է, որ լրատվամիջոցին տված հարցազրույցում, իր վերաբերյալ հրապարակված փաստերը ժխտում է` երեխաների արևով երդվելով:
Դատավոր Բարսեղյանը, ինչ է, դատական վճիռներ կայացնելիս էլ է առաջնահերթ առաջնորդվում արդարությունը` պապայի արև երդումների իրավական կատեգորիայով? Հ.Գ. Ինչպես մեր նախորդ հրապարակման մեջ էինք ասել, հիմա էլ ասենք, որ ամենազավեշտալին, որ այս արդարադատության մարմնավորումը մեքենաների մեջ թաքնված է գնում աշխատավայր ու դուրս գալիս: Իհարկե, հիմա, զավեշտալիից բացի, նաև հասկանալի է դառնում նրա անհանգիստ ապրելակերպը:
Նմանատիպ նյութեր
6460 դիտում
11:52 29-03-2018
Թշնամուն ուրախություն է պատճառում օրենք խախտելը, խաբելը, «քցելը», ստելը. «Առավոտ»
19047 դիտում
17:49 28-09-2014
Անձրևային եղանակն ու արտակարգ իրավիճակը չխանգարեցին ԱԻ նախարարին կատարելու խաչքավորի իր «միսիան». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
8406 դիտում
20:32 04-10-2014
ՀՀ Կրթության և գիտության և ՀՀ Պաշտպանության նախարարները Ուսուցչի տոնին կատարեցին իրենց «միսիան». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
982 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1327 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1147 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան