211652_close_icon
views-count19002 դիտում article-date 17:49 28-09-2014

Անձրևային եղանակն ու արտակարգ իրավիճակը չխանգարեցին ԱԻ նախարարին կատարելու խաչքավորի իր «միսիան». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Արագածոտնի մարզի Ապարանի Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի խորան հաղորդարան կոչվող կառույց-հուշարձանի մոտ տեղադրված խաչի վրա ավելացվեց 1714-րդ խաչը: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խաչքավորը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն էր: Եթե նախորդ տարի միջոցառումը սակավաթիվ էր, ապա այս տարի այն բազմամարդ էր: Մասնակցելու էին եկել «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀԿ և ՀՅԴ պատգամավորներ, հարյուրավոր քաղաքացիներ: Թեպետ եղանակն անձրևային էր, սակայն մասնակիցները բարձր տրամադրությամբ մասնակցեցին միջոցառմանը, որի սկզբում նախորդ տարվա խաչքավոր, ԱԺ ՀՀԿ պատգամավոր, մարտունեցի Հակոբ Հակոբյանը տեղադրվելիք խաչը փոխանցեց ԱԻ նախարար, խաչքավոր Ա. Երիցյանին, որից հետո խաչը ոտքով բարձրացրին խաչի մոտ և այն տեղադրվեց հսկայական խաչի վրա: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ միջոցառման ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ օգնությամբ դիմում էին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, ով, երևի՝ աստվածաշնչյան խորհրդով վարակված, ոչ ոքի չէր մերժում: Հավաքվածներն անգամ կատակում էին՝ ասելով. «Անցյլա տարի, երբ Գառնիկիչն ազատվեց գլխավոր դատախազի պաշտոնից, միջոցառմանը ներկա էին նրա հավատարիմ մարդիկ, իսկ այս տարի շատերը երևի միջոցառմանը եկել են մասնակցելու քծնանքից դրդված»: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ միջոցառումից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 417+
417+

Նմանատիպ նյութեր