ՀՀ Կրթության և գիտության և ՀՀ Պաշտպանության նախարարները Ուսուցչի տոնին կատարեցին իրենց «միսիան». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մասնակցեցին Հայաստանի Հանրապետության մի շարք վաստակաշատ մանկավարժների պարգևատրման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես միջոցառումից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմեն Աշոտյանը և Արա Նազարյանը մանկավարժության ոլորտում ներդրած մեծ ավանդի համար պատվոգրերով, շնորհակալագրերով և ոսկե մեդալներով պարգևատրեցին մանկավարժներին:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ միջոցառումից: