211652_close_icon
views-count1236 դիտում article-date 12:00 29-06-2015

ՀՔԾ-ն ՀՀ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների վերաբերյալ նոր ուղեցույց է հրատարակել

Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի է ունեցել ծառայության կողմից մշակված և հրատարակված նոր ուղեցույցի շնորհանդեսը: Ուղեցույցը նվիրված է քրեական գործերով Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի 2006-2014 թվականների իրավական դիրքորոշումներին: Աշխատանքը հեղինակել են ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական աշխատանքների կազմակերպման կատարելագործման բաժնի աշխատակիցներ Ս. Ամիրխանյանը և Է. Ավագյանը: Ուղեցույցի հեղինակների պարզաբանմամբ` շուրջ ինը տարվա ընթացքում Վճռաբեկ դատա­րանի արտահայտած իրավական դիրքորոշումների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք առանձին դեպքերում կարող են օրենսդրության տարբեր դրույթ­ների միջև հակասությունների լուծման, գործնականում առաջացող բազմապիսի խնդրահարույց իրա­վիճակների իրավաչափ կարգավորման արդյունավետ ուղենիշ հանդիսանալ: Բոլորովին պատահական չէ, որ վերջին ժամանակներում քննչական պրակտիկայում հիմ­նարար նշանակություն ունեցող առանձին հարցեր, կիրառելի օրենսդրությունից զատ, լուծվում են նաև նշված դիրքորոշումներին համահունչ, ինչը, անխոս, նպաս­տում է նախաքննության որակի բարձրացմանը: ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության կողմից սույն ուղե­ցույցի հրապարակումը միտված է նպաստելու Վճռաբեկ դատարանի կա­յացրած որոշումների մատչելիությանը և հասանելիությանը: - Քրեական գործերով որակյալ և արդյունավետ նախաքննության իրականացման օրենսդրական պահանջն առարկայացնելու իմաստով դատախազաքննչական մար­մին­ների աշխատանքներում զգալիորեն կարևորվում է Հայաստանի Հանրա­պե­տու­թյան բարձրագույն դատական ատյանի իրավական դիրքորոշումների անմիջական կիրառումը: Ներկայացվող ուղեցույցը, ինչ խոսք, կարող է զգալիորեն հեշտացնել Հայաս­տա­նի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից օգտվե­լուն միտված աշխատանքները և կա­րևոր տեղ զբաղեցնել դատադատախազաքննչա­կան աշխատանքներին վերաբերող մասնագիտական գրադարանում,- իր խոսքում նշեց ՀՀ վաստակավոր իրավաբան Վահրամ Շահինյանը: Ասենք, որ հրատարակված ուղեցույցից արդյունավետորեն օգտվելու պարագայում վարույթն իրականացնող մարմ­նի պաշտոնատար անձը կարող է, նախ, լիարժեք և ամբողջական տեղեկատվություն ստանալ այն մասին, թե արդյոք խնդրո առարկա հանդիսացող օրինադրույթի առնչու­թյամբ առկա է նախադեպային բնույթի որևէ որոշում, այնուհետև՝ ըստ գործի հա­մարի և որոշման կայացման տարեթվի, փնտրել այն իրավական-տեղեկատվական հա­մապատասխան էլեկտրոնային համակարգերում ([url=http://www.datalex.am/]www.datalex.am[/url], [url=http://www.arlis.am/]www.arlis.am[/url], [url=http://www.court.am/]www.court.am[/url]) կամ այլ աղբյուրներում: Ուղեցույցում ամփոփված են ինչպես նյութական, այնպես էլ դա­տա­վարական իրավունքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դա­տա­րա­նի 2006-2014 թթ. որոշումները: Դրանք համակարգված են որոշակի տրա­մա­բա­նա­կան հաջորդականությամբ՝ ըստ ընդունման տարեթվերի և ՀՀ քրեական ու քրեական դատավարության օրենսգրքերի հոդվածների հերթականության, ինչն առավել դյուրին է դարձնում պահանջվող իրավադրույթի հետ կապված նախադեպային որոշման առկայության պարզումը: [img]/ups/images/0190222001435564505870561.jpg[/img]

Նմանատիպ նյութեր