211652_close_icon
views-count1279 դիտում article-date 17:55 04-03-2016

ՍԱՊԾ-ն հրատարակել է կարտոֆիլի ցեցի և լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի միջոցառումների ուղեցույց

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության առաջնային խնդիրներից է գյուղատնտեսական ապրանքների ներմուծման ժամանակ վնասակար օրգանիզմների ներթափանցման կանխումը, ինչպես նաև հանրապետության տարածքում դրանց ժամանակին հայտնաբերումը, օջախների տեղայնացման և պայքարի միջոցառումների կազմակերպումը: Մի շարք մշակաբույսեր, ինչպիսին են կարտոֆիլը, լոլիկը, սմբուկը, պղպեղը, մեր հանրապետությունում ունեն առաջնային կարևորություն` բնակչությանը պարենով ապահովելու և արտահանում իրականացնելու տեսանկյունից: Այս մշակաբույսերի մշակման ավելացումը հանգեցրել է հատկապես կարտոֆիլի ու լոլիկի վնասակար օրգանիզմների տարածմանը, որոնցից առավել վտանգավորների շարքին են դասվում կարտոֆլի ցեցը և լոլիկի հարավամերիկյան ցեցը: Այս համատեքստում ոչ պակաս կարևորություն ունի բնագավառի մասնագետների ու ֆերմերների շրջանում իրազեկության բարձրացումը, ինչի նպատակով ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից կազմվել և 500 օրինակով տպագրվել է Հայաստանի տարածքում մորմազգի մշակաբույսերի համար վտանգ ներկայացնող կարտոֆիլի ցեցի և լոլիկի հարավամերիկյան ցեցի տարածվածության, դրանց վնասակարության բնույթի, մորֆոլոգիայի, կենսաբանական առանձնահատկությունների և այս վնասատուների դեմ պայքարի միջոցառումների մասին գրքույկը: Այն անվճար տրամադրվել է ՀՀ Արարատ, Արմավիր, Արագախոտն, Կոտայք մարզերի համայնքներին, որպեսզի ջերմոցային տնտեսություններն իրազեկվեն և ճիշտ կազմակերպեն իրենց աշխատանքը ջերմատներում: Գրքույկը նաև կարող է պրակտիկ ուղեցույց դառնալ մասնագետների համար:

Նմանատիպ նյութեր