1815 դիտում
18:43 11-09-2015
Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների վերաբերյալ նոր ուղեցույց է հրատարակել
Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի է ունեցել ծառայության կողմից մշակված և հրատարակված նոր ուղեցույցի շնորհանդեսը: Ուղեցույցը նվիրված է Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի որոշ դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերով ՀՀ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին:
Ուղեցույցը հեղինակել են ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական աշխատանքների կազմակերպման կատարելագործման բաժնի աշխատակիցներ Սրբուհի Գալյանը և Արթուր Նահապետյանը:
Հեղինակների պարզաբանմամբ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները կարող են օրենսդրական տարբեր դրույթների միջև հակասությունների լուծման, գործնականում առաջացող բազմապիսի խնդրահարույց իրավիճակների իրավաչափ կարգավորման արդյունավետ ուղենիշ հանդիսանալ: Ընդ որում, կիրառման համար պարտադիր են ոչ միայն դատարանի վերջնական եզրահանգումները՝ որոշումների ձևով, այլև իրավական այլ դիրքորոշումները, որոնք արտահայտվում են դրանց նախորդող շարադրանքում: Ուստի, ՀՀ սահմանադրական դատարանի յուրաքանչյուր որոշում պետք է դիտարկել ամբողջության մեջ և իրավակիրառ գործունեության ընթացքում ղեկավարվել դրանում ամրագրված իրավական բոլոր դիրքորոշումներով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության կողմից սույն ուղեցույցի հրատարակումը միտված է նպաստելու ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումների մատչելիությանը և հասանելիությանը:
- Սույն ուղեցույցից օգտվելու պարագայում վարույթն իրականացնող մարմնի պաշտոնատար անձը կարող է լիարժեք և ամբողջական տեղեկատվություն ստանալ պահանջվող օրինադրույթների առնչությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի որևէ որոշման առկայության մասին,- իր խոսքում նշեց ՀՀ վաստակավոր իրավաբան Վահրամ Շահինյանը և շարունակեց,- ուղեցույցում ամփոփված են ինչպես նյութական, այնպես էլ՝ դատավարական իրավունքի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումները:
Ասենք, որ հիշյալ աշխատության առկայությունն էապես կհեշտացնի ՀՀ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումների որոնման աշխատանքները և կնպաստի դրանց վրա ծախսվող ժամանակը խնայելուն՝ այդ կերպ կարևոր տեղ զբաղեցնելով դատական և դատախազաքննչական աշխատանքներին վերաբերող մասնագիտական գրադարանում:
Ի դեպ, հիշյալ ուղեցույցը, էլեկտրոնային տարբերակով, հասանելի է ՀՀ հատուկ քննչական ծառայության պաշտոնական՝ www.ccc.am, կայքէջի «Գրադարան» բաժնում:
Նմանատիպ նյութեր
1236 դիտում
12:00 29-06-2015
ՀՔԾ-ն ՀՀ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների վերաբերյալ նոր ուղեցույց է հրատարակել
1282 դիտում
17:55 04-03-2016
ՍԱՊԾ-ն հրատարակել է կարտոֆիլի ցեցի և լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի միջոցառումների ուղեցույց
Այս բաժնից
1120 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1225 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1423 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ