Հունաստանի նախագահը ստորագրել է հուլիսի 5-ին հանրաքվե անցկացնելու մասին հրամանագիր
Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը ստորագրել է հուլիսի 5-ին վարկատուների հետ համաձայնագրի հարցով հանրաքվեի անցկացման մասին հրամանագիրը:
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հրամանագիրը հրապարակվել է «Կառավարական թերթ»-ում և ուժի մեջ մտել հրապարակումից անմիջապես հետո: Հանրաքվեի միջոցով Եվրախմբում կորոշվի Եվրահանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի և Միջազգային արժութային հիմնադրամի կողմից ներկայացված նախագծի հարցը:
Երկրի ընդդիմությունը նախագահ Պավլոպուլոսին հորդորել էր չստորագրել հրամանագիրը՝ այն անվանելով հակասահմանադրական և նույնիսկ պետական հեղաշրջման փորձ:
«Եկեք չմոռանանք, որ հնագույն Հունաստանը եղել է ուղիղ ժողովրդավարության օրրանը»,-ասել է Հունաստանի նախագահը: