Պետեր Չեխը կարող է տեղափոխվել «Բեշիկթաշ»
«Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը կարող է իր կարիերան շարունակել թուրքական «Բեշիկթաշ»-ի կազմում, հայտնում է Goal.com-ը:
Աղբյուրների տվյալներով՝ գործարքը կարող է կայանալ հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Չեխիայի հավաքականի դարպասապահը լոնդոնյան ակումբում դժգոհ է իր կարգավիճակից, քանի որ զրկված է խաղային պրակտիկայից: Ներկայումս «Չելսի»-ի հիմնական դարպասապահ է հանդիսանում բելգիացի Տիբո Կուրտուան: