211652_close_icon
views-count875 դիտում article-date 19:06 13-10-2014

Պետեր Չեխը կարող է տեղափոխվել «Ատլետիկո»

Մադրիդի «Ատլետիկո»-ի մարզչական շտաբը հետաքրքրված է «Չելսի»-ի չեխ դարպասապահ Պետր Չեխի ծառայություններով: Դարպասապահը անգլիական ակումբում ներկայումս դժգոհ է իր կարգավիճակից, քանի որ զրկված է մշտական խաղային պրակտիկայից: Հարկ է նշել, որ «Չելսի»-ի հիմնական դարպասապահը համարվում է Մադրիդի «Ատլետիկո»-ի նախկին դարպասապահ Տիբո Կուրտուան: «Կարծում եմ «Չելսի»-ում ինձ լավ են ճանաչում, և գիտեն, որ սա այն ուղին չէ, որով ես ցանկանում եմ շարժվել: Ես ժամանակ չունեմ պահեստայինների նստարանին նստելու համար: Իրավիճակը շարունակում է նույնը մնալ: Եթե այսպես շարունակվի, ապա ինձ մոտ ցանկություն կառաջանա շտկել իրավիճակը»,- Չեխի խոսքերը մեջբերում է Daily Star-ը: Բացառված չէ, որ Չեխը Իսպանիայի չեմպիոնների կազմը կարող է համալրել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Նմանատիպ նյութեր