Պայթյուններ՝ Նիգերիայում. կան զոհեր
Նիգերիայի Մայդուգուրի քաղաքում ահաբեկիչ-մահապարտների կազմակերպած պայթյունների հետեւանքով առնվազն 16 մարդ է զոհվել: Կան տասնյակ տուժածներ: Պայթյունները որոտացել են հիվանդանոցի մուտքի մոտ՝ կին-ահաբեկիչների կողմից:
Իշխանությունները կատարվածում մեղադրում են «Բոկո Հարամ» ծայրահեղական իսլամիստական խմբավորմանը, որը երկրում ձգտում է հաստատել շարիաթի օրենքները: