211652_close_icon
views-count1326 դիտում article-date 23:10 05-07-2015

Նիգերիայում մահապարտ կինը պայթեցրել է ինքն իրեն, կան զոհեր

Նիգերիայում մահապարտ կինը եկեղեցում պատարագի ժամանակ պայթելու միջոցով ինքնասպան է եղել, ինչի հետևանքով շուրջ 15 մարդ մահացել է: Ականատեսների վկայությամբ, կինը պայթեցրել է ինքն իրեն կիրակնօրյա բազմամարդ պատարագի ժամանակ: Պայթյունի հետևանքով մահացել է նաև պատարագը մատուցող քահանան: Վերջին շաբաթվա ընթացքում Նիգերիայում նմանատիպ պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է շուրջ 200-ի: Նման հարձակումների կազմակերպման մեջ մեղադրում են իսլամիստական Բոկո Հարամ խմբավորմանը, գրում է BBC-ն:

Նմանատիպ նյութեր