Պայթյուններ՝ Նիգերիայում. կան զոհեր
Նիգերիայում մահապարտ-ահաբեկիչները հերթական պայթյուններն են կազմակերպել: Դեպքերից մեկը տեղի է ունեցել Պոտիսկում քաղաքում, երբ ոստիկանները հետապնդել են համակարգիչներ տեղափոխող ավտոմեքենան գողացած մի ահաբեկչի: Նա ձերբակալվել է, սակայն նույն պահին գործի է դրել պայթուցիկը: Մահացել է ութ մարդ:
Երկրորդ պայթյունը որոտացել է քաղաքի սրճարաններից մեկում: Մահացել է երկու հոգի: Երկրի իշխանությունների տվյալներով՝ պայթյունների կազմակերպիչը «Բոկո Հարամ» իսլամիստական ծայրահեղական խմբավորումն է, որը ձգտում է երկրում հաստատել շարիաթի օրենքները: