211652_close_icon
views-count2440 դիտում article-date 10:21 04-07-2015

13-րդ գիշերը Բաղրամյան պողոտայի ցուցարարների համար եւս խաղաղ անցավ, սակայն առավոտյան Վալերի Օսիպյանը նրանց հորդորեց հեռանալ

Բողոքի ակցիայի տասներեքերորդ գիշերը եւս Բաղրամյան պողոտայում անցավ խաղաղ եւ առանց միջադեպերի: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, վաղ առավոտյան նրանց այցելեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ հորդորեց, որ նրանք անձամբ ապամոնտաժեն աղբամանները եւ հեռանան տուն: Նրա խոսքով, չի կարելի 100 հոգով նման ճանապարհ փակել: Սակայն ցուցարարները նշեցին, որ մնալու են այնքան ժամանակ, մինչեւ իրենց 3 պահանջները կատարվեն: Այս պահին ցուցարարները հերթապահություն են իրականացնում, ակայն քիչ քանակով: Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր