14989 դիտում
12:33 27-06-2015
Մոլորված հորթի հայացքներ չտեսնեմ, կպատժեմ. ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այցելեց Բաղրամյան պողոտա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Բարեւ, ժողովուրդ: Ո՞նց լուսացրեցիք խաղաղության մեջ: ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը քիչ առաջ այցելեց Բաղրամյան պողոտա եւ այդպես դիմեց ցուցարարներին:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ոստիկանապետը բարձր տրամադրություն ուներ, բայց հորդորեց, որ հարբած մարդկանց պողոտա չթողնեն:
«Մոլորված հորթի հայացքները ինքներդ եք տեսնում, մի՛ հանդուրժեք: Այ, երեխու կողքին հարբած, մոլորված հորթի հայացքներ չտեսնեմ: Կպատժեմ: Շնորհքի մեջ եղեք»,- ավելացրեց Վլադիմիր Գասպարյանը:
Նշենք, որ արդեն չորրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
295 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
418 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
808 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը