Բաղրամյան պողոտայում երիտասարդ ակտիվիստներից մեկն ուշաթափվեց
Բաղրամյան պողոտայում ակտիվիստներից մեկն ուշաթափվել է:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին հենց ակտիվիստները, սակայն շտապ օգնության բժիշկներն արագ արձագանքեցին եւ գիտակցության բերելուց հետո նրան տեղափոխեցին ծառի տակ, որպեսզի պաշտպանեն արեւի ճառագայթներից, իսկ հետո տեղափոխեցին շտապ օգնության ավտոմեքենան:
4-րդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։