Ակտիվիստներից մեկին բերման ենթարկեցին. ակտիվիստները միահամուռ «ազատություն» են վանկարկում. ԼՐԱՑՎԱԾ
Երևանի Բաղրամյան պողոտայում ակտիվիստներից մեկին բերման են ենթարկել:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այս պահին ցուցարարները միահամուռ` ազատում են պահանջում: Բերման ենթարկվածը Տիգրան Մադոյանն է: Նախնական տեղեկություններով` նրան մեղադրում են խուլիգանության մեջ:
Նշենք, որ տարածքում ջրցան մեքենաներ կան:
Ակտիվիստները պաստառների վրա հետաքրքիր եւ հումորային գրառումներ են կատարում: Օրինակ, ինչքան ջրեք` այնքան կաճենք:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան; Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Հիշեցնենք, որ, բարեբախտաբար, ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ չեն եղել և գիշերը խաղաղ է անցել, իսկ լուսաբացին մաքրեցին փողոցները, որոնց միացան նաեւ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը և Թևան Պողոսյանը:
***
Քիչ առաջ ցուցարարները հայտարարեցին, որ ոստիկանությունից իրենց փոխանցել են, որ այս պահի դրությամբ` բերման ենթարկված որեւէ քաղաքացի չկա: