ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մինսկ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Գագիկ Մելիքյանը եւ Արծվիկ Մինասյանը, հունիսի 29-ին կմեկնի Մինսկ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի, Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի, Բրեստի մարզային եւ քաղաքային իշխանությունների ղեկավարության հետ: Խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի նաեւ Բրեստի ամրոցի ազատագրման համար զոհված հայ զինվորի հիշատակին նվիրված խաչքարի բացմանը: