ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մինսկ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 8-10-ն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս (Մինսկ)։
Հայկական պատվիրակությունը սեպտեմբերի 9-ին Մինսկում կմասնակցի Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման 5-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
Այցի ընթացքում նախատեսվում է ՀՀ ՔԿ նախագահի առանձնազրույցը՝ Բելառուսի ՔԿ նախագահի հետ։
Բացի այդ, տեղի կունենա եռակողմ աշխատանքային հանդիպում՝ Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի քննչական կոմիտեների ղեկավարների մասնակցությամբ, որի ժամանակ կքննարկվեն համագործակցությանը վերաբերող հարցեր։
[b]ՀՀ քննչական կոմիտե[/b]