Մեկնարկել են «Աստղային ուղի» լիամետրաժ ֆիլմի նկարահանումները
Օրերս մեկնարկել են «Աստղային ուղի» (Star Trek) հերթական լիամետրաժ ֆիլմի նկարահանումները: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտնել են հոլիվուդյան ԶԼՄ-ները:
Նկարահանումներն անցկացվում են կատարյալ գաղտնիության մթնոլորտում, ոչ մի մանրամասնություն ֆիլմի սյուժեի մասին չի նշվում: Որոշակի անորոշություն է պահպանվում նաև նոր ֆիլմի անվանման ընտրության հետ կապված: Սկզբնական ձևով այն անվանվել էր «Աստղային ուղի - 3», այնուհետև հայտնվեց նոր անուն` «Աստղային ուղի սահմաններից դուրս: