ԵՄ գագաթնաժողովը սկիզբ է դրել Մեծ Բրիտանիայում հանրաքվեին ուղղված բանակցություններին
ԵՄ գագաթնաժողովը սկիզբ է դրել Մեծ Բրիտանիայում հանրաքվեին ուղղված բանակցություններին։
Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, այս մասին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը միության 28 պետությունների ու կառավարությունների առաջնորդների հանդիպման առաջին օրվա արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ։ Հշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը լրագրողներին հայտնել էր, որ ԵՄ-ն որոշում է ընդունել հոկտեմբերին իրավական հիմք նախապատրաստել Մեծ Բրիտանիայում՝ ԵՄ կազմից երկրի դուրս գալու հարցով հանրաքվեի անցկացման վերաբերյալ։
«Դևիդ Քեմերոնը շարադրել է իր ծրագրերը հանրաքվեի վերաբերյալ։ Դա առաջին քայլն է երկար գործընթացում։ Մենք այդ հարցին կվերադառնանք դեկտեմբերին»,- ասել է նա։