ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեին կարող են մասնակցել միայն բրիտանացիները, իռլանդացիները և Ազգերի ընկերակցության անդամ երկրների քաղաքացիները
«ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը մեզ համար կարևոր որոշում, որն առնչվում է Միացյալ Թագավորության ապագային: Ուստի որոշումը պետք է կայացնեն բրիտանացիները, իռլանդացիները և Ազգերի ընկերակցության անդամ երկրների քաղաքացիները»,- այս մասին հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը` մանրամասնելով, որ բոլոր ընտրողները պետք է լինեն 18 տարեկանից բարձր և ապրեն Մեծ Բրիտանիայի տարածքում: Բացի այդ, քվեարկել կարող են այլ պետությունների տարածքներում 15 տարի ապրած բրիտանացիները, ինչպես նաև Ազգերի ընկերակցության անդամ երկրների քաղաքացիները, ովքեր ապրում են Ջիբրալթարի տարածքում: Եվրամիության անդամ այլ երկրների քաղաքացիները չեն կարողանա մասնակցել հանրաքվեին: