1216 դիտում
21:16 18-10-2019
Մտքերի հայկական գագաթնաժողովը համագործակցության նոր հնարավորությունների սկիզբ. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է հնդիկ գործարարների և համալսարանականների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահ Ասիֆ Իքբալի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ոչ միայն գործարարներ, այլև Հնդկաստանի B.E.S.T. նորարարական համալսարանի ներկայացուցիչները:
Նախագահ Սարգսյանը ողջունել է նրանց այցը Հայաստան և մեր երկրի հետ համագործակցությունը զարգացնելու մտադրությունը:
Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահն ասել է, որ ամռանը Դիլիջանում մասնակցել է Մտքերի հայկական գագաթնաժողովին, և հետևելով նախագահ Սարգսյանի հորդորին, որոշել է սերտացնել համագործակցությունը Հայաստանի հետ:
Հյուրերը նախագահին տեղեկացրել են այցի և դրա շրջանակում նախատեսվող գործարար համաժողովի մասին: Նրանք նշել են, որ հատկապես հետաքրքրված են գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցությամբ, այդ թվում՝ նաև ոլորտում մասնագիտացող ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաեւ նախատեսում են քննարկել փոխգործակցության հնարավորությունները Տավուշի մարզի հետ:
Նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել նրանց՝ վստահություն հայտնելով, որ հայ գործընկերների հետ համատեղ կկարողանան փոխշահավետ ծրագրեր իրականացնել: Նա նաև պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել համագործակցության զարգացմանն ուղղված նախաձեռնություններին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1176 դիտում
14:05 07-10-2019
Նախապատրաստվում է հաջորդ «Մտքերի հայկական գագաթնաժողովը». այն կանցկացվի 2020թ. հունիսին
Այս բաժնից
1000 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1015 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք