Մի քանի օրից Յուպիտերը եւ Վեներան կմոտենան իրար
Հունիսի 30-ի գիշերը Երկրի բնակիչները կարող են ականատես լինել երկնային յուրօրինակ երեւույթի: Վեներա եւ Յուպիտեր մոլորակներն այնքան կմոտենան իրար, որ «կրկնակի» վառ աստղի տեսք կունենան:
Մոլորակներին անզեն աչքով նայելիս դրանց միջեւ տարածությունը կհամապատասխանի ձեռքի մատի հաստությանը:
Աստղագետների խոսքով՝ մոլորակների մոտեցումը, սակայն, օպտիկական պատրանք է: Իրականում Վեներան Երկիր մոլորակից գտնվում է 90, իսկ Յուպիտերը՝ 890 մլն կմ հեռավորության վրա: