Երկիր մոլորակին կմոտենան 2 երկնաքարեր
                        NEOWISE առաքելության աստղագետները 2 երկնաքարեր են հայտնաբերել, որոնք մոտենում են Երկիր մոլորակին, հաղորդում է NASA-ն։
Առաջին՝ C/2016 U1 NEOWISE երկնաքարը կմոտենա մեր մոլորակին հունվարի 14-ին։ Այն հայտնաբերվել է այս տարվա հոկտեմբերի 21-ին։
Երկրորդը՝ 2016 WF9-ը, որը հայտնաբերվել է նոյեմբերի 27-ին, ամենայն հավանականությամբ  աստերոիդ է և Երկրի ուղեծրին կհասնի փետրվարի 25-ին։ Այն մեր մոլորակից կլինի 51 մլն կմ հեռավորության վրա։ 
Աստագետները վստահեցնում են, որ երկու երկնաքարերն էլ վտանգ չեն ներկայացնի մոլորակի համար։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

