Մերկուրին եւ Վեներան կբախվեն առաջիկայում
Ամերիկացի աստղագետները վախեցնում են սարսափելի կանխատեսումներով: Ըստ նրանց, առաջիկա միլիարդ տարվա ընթացքում մեր Արեգակնային համակարգության Մերկուրի եւ Վեներա մոլորարակները կբախվեն: Այդ բախումը Երկիր մոլորակին իր առանցքից դուրս չի շպրտի:
Ըստ РИА Новости գործակալության, աստղագետները դեպքերի այսպիսի զարգացումը հաշվարկել են սուպերհամակարգչով: Ըստ այդ հաշվարկի, ընդամենը 0,6 տոկոս է հավանականությունը, որ Մերկուրիի եւ Վեներայի բախումը կոչնչացնի նաեւ Երկիր մոլորակը: Ի դեպ, նրանք գրեթե 100 տոկոս հավանականությամբ պնդել են, որ առաջիկա 100 տարում մեր մոլորակի հետ խոշոր երկնաքարի բախումը 0,01 տոկոս է: