ԵԱՀԿ առաքելությունը մերժել է Ուկրաինայի իշխանությունների խնդրանքը
ԵԱՀԿ առաքելությունը մերժել է Ուկրաինայի իշխանությունների՝ Դոնեցկի քիմիական գործարանի մոտակայքում ռադիացիայի մակարդը ստուգելու խնդրանքը: Այդ մասին հայտնել է Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Հուգը:
Վերջինս պարզաբանել է, որ ռադիացիայի մոնիթորինգըհատուկ գործողությունների գոտում չի մընում իրենց առաքելության պարտավորությունների մեջ:
DW-ին տված հարցազրույցում Հուգն ասել է. «Մենք, իհարկե, նախագուշական միջոցառումներ կանցկացնենք, սակայն, եթե տարածքը վտանգավոր լինի, մենք հետ կկանչենք մեր դիտորդներին»:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Դոնեցկի քիմիական գործարանի մոտ հզոր պայթյուն էր որոտացել, ինչից հետո գորխարանում հրդեհ էր բռնկվել: